ՀՀԿ-ի՝ հուլիսի 16-ի խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների կազմակերպական հարցերով կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախագահը նշել է, որ պետք է շատ ակտիվ լինել, քաղաքացիներին մանրամասն ներկայացնել, թե ինչ է փոխվում, ինչպես և այլն: Նա ասել է, թե սահմանադրական բարեփոխումների կազմակերպչական աշխատանքները սկսելու ժամանակն է և այդ հարցերով կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նաև նշել է, որ վաղ է շտաբի պետի մասին խոսել: